ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը մանրամասներ է հայտնում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի հետ ձերբակալման պահման վայրում հանդիպումից։

ArmLur.am-ի հետ զրույցում Մհեր Սահակյանը հայտնեց, որ շատ վախեցած էր Սամվելը, մարմնի վրա հարվածների հետքեր էին։

«Մեզ պատմեց, որ քննչականից դուրս են եկել, գնացել են ամայի վայր, որ իրեն ուղեկցող երկու ոստիկանները իրենց կարիքները հոգան ու երբ ուղեկցողները դուրս են եկել, մեքենայից, մոտեցել են 4 անձիք, ծեծել են Սամվել Վարդանյանին, սպառնացել ու հաթաթաներ տվել»։

Մհեր Սահակյանը հայտնեց, որ այլ բան չի կարող հայտնել, դեպքով զբաղվում են իր փաստաբանները, բայց հաստատում են, որ հարվածներ կային նրա մարմնին։

 




Լրահոս