Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը, օգնության են հասել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին` ժամը 19։32-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հ․Հովսեփյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հ․Հովսեփյան փողոցի շենքերից մեկի նկուղը։

Փրկարարներն Ա․ Ն․-ին (ծնված 1963 թ․) դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս