Ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ Editing International Day For Monuments and Sites, իսպ.՝ Día Internacional de los Monumentos y Sitios), ապրիլի 18-ին նշվող ամենամյա տոն։ Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։

Յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։




Լրահոս