ՖՈՏՈ. Բողոքի ակցիա՝ Բաղանիսում և Ոսկեպարում. ինչ իրավիճակ է այնտեղ. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում, նրանք փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ Ոսկեպարում է:

Քաղաքացիներն այսպիսով իրենց անհամաձայնություն են հայտնում ընդդեմ Տավուշում սպասվող նոր տարածքային զիջումների, ինչը, ըստ էության, այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց:

Սուրեն Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ վաղն առավոտյան գնալու է եւ հանդիպի ակցիա իրականացնող տավուշցիների հետ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում էլ մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք վստահ են, որ այս տարբերակով սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգություն ունենալ։ Նա նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կայացած սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպմանը կողմերը համաձայնեցեր են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։




Լրահոս