ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արգելքը վրացական համարանիշների վերաբերյալ այնքան խորացավ նախորդ տարեվերջին, որ չնկատեցինք, թե մեզ համար Վրաստանն ինչ օրենք ընդունեց։ Բանն այն է, որ 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի եւ առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը եւ դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն՝ ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան, անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը: Հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք՝ 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս մասին ՀՀ քաղաքացիները չեն ծանուցվել, եւ ոչ մի իրավասու կառույց չի պատրաստվում զգուշացնել այս օրենքի կարգավորման կամ առնվազն գոյության մասին։ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը արդյոք կվերաբերի՞ եւ պարտադիր կլինի՞ ոչ ՀՀ քաղաքացիների համար։

Նախարարությունից մեզ փոխանցեցին. «Հայաստանում աշխատող կամ ինքնազբաղված ոչ ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրությունը, ըստ օրենքի նախագծի, լինելու է պարտադիր։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերջին փուլը նախատեսվում է ավարտել 2027 թվականին»։ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք նաեւ, որ մինչ 2027 թվականի պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի մեջ մտնում են նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների, անժամկետ հաշմանդամություն ունեցողների, 63 եւ դրանից բարձր տարիքի անձանց, մինչեւ 2 տարեկան երեխաների ապահովագրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը որքան էլ օգտակար է թվում, այնքան էլ ունի մի շարք բացեր եւ խնդիրներ։ Անհայտ է, թե մինչեւ որքան դրամ կարող է փոխհատուցել նախարարությունը. նախատեսվում է տարեկան պարտադիր առողջապահական ապահովագրության համար վճարել 164 հազար 400 դրամ։ Նախագծով կարգավորվում է նաեւ, որ ապահովագրության համար վճարվող գումարը չմուծելու դեպքում տուգանվելու է եւ՛ անձը, եւ՛ գործատուն։ Բազմիցս արձանագրված առողջապահական այս նախագծի առաջացնելիք խնդիրներն անվերջ են. ավելի ուշ դրանց կանդրադառնանք։ Այժմ հարկ է նշել, որ այս խնդիրները արձանագրվել են նաեւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի կողմից, որի 2024 թվականի կանխատեսումների մեծ մասը վերաբերում էին հենց առողջապահական ոլորտին, որի մասին նախկինում գրել ենք։

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով արդեն տեւական ժամանակ է, ինչ հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը: Դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորները սպասում էին Նիկոլ Փաշինյանին, որ գնա ԱԺ եւ փակ հանդիպման ժամանակ վերջապես տա իրենց հուզող հարցերի պատասխանները: Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ վերջինս կազմակերպի հանդիպումը. նա էլ իր հերթին է ասել, որ վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման: Հավանաբար, արդյունքները Փաշինյանի համար եւս գոհացուցիչ չեն եղել ու չգիտի՝ ինչ ներկայացնի պատգամավորներին, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել իրավապահների կողմից։ Չի բացառվում, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնյաների կալանավորի, քանի որ վթարը 4 զինվորի կյանք է խլել, որոնցից որեւէ մեկը սաղավարտ չի կրել: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետեւանքով 4 զինծառայողների մահվան եւ մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ վարութային գործողություններ։ Մասնավորապես՝ առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության եւ պահպանության համար պատասխանատուներ։

 

 

 

 

Ոստիկաններն իրենց մասնագիտական օրով «փայլեցին» բռնարարքներով. ՔՊ պատգամավորին վիրավորած քաղաքացին ոչ միայն ձերբակալվեց, այլեւ, պահման վայր ուղեկցելու ճանապարհին, նրան դիմակավորվածները դաժան ծեծի ենթարկեցին, նսեմացրին, խոշտանգեցին: Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ազատազրկում են, ապա ծեծում սեփական կարծիքի արտահայտման համար։ Երեկ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ եղած միջադեպը կրկին բորբոքել է իշխանական կրքերը։ Միջադեպից անմիջապես հետո Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ քաղաքացու դեմ բողոք չի ներկայացնի, սակայն քաղաքական որոշման արդյունքում նա բողոք գրեց ոստիկանությունում: Մինչդեռ քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա թքած Ալեն Սիմոնյանը, եւ ուղիղ եթերում օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Արթուր Հովհաննիսյանը, որ խուլիգանություններ են դրսեւորել, նախօրեին խրոխտ դատապարտեցին քաղաքացու այդ քայլը։ Նրանց հորդորով՝ Քննչական կոմիտեում հաղորդում ներկայացվեց քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ։ Սամվելին ձերբակալելու որոշում կայացվեց եւ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին նրան դաժան ծեծի ենթարկեցին դիմակավորված մարդիկ՝ հասցնելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ սեռական, հոգեբանական բռնություն՝ այդ ամենը հայհոյանքներով ուղեկցելով։ Երեկ փաստաբանները տեղեկացրել են, որ ծեծելուց հետո քաղաքացի Սամվելի գլուխը   բարձրացրել են ծեծած դիմակավոր անձինք եւ միասին թքել են նրա վրա. շատ ծանոթ ձեռագիր է, չէ՞։ «Դավաճան վիժվածք» արտայատությունն արած քաղաքացին դաժանաբար խոշտանգվում եւ բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ։                                                     Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 




Լրահոս