ՖՈՏՈ․ Շինարարներ են եկել, չափագրումներ են անում, մարդկանց տները պետք է քանդեն, պատճառաբանում են, թե նոր ճանապարհ պետք է կառուցվի. ինչ իրավիճակ է Կիրանցում.Գառնիկ Դանիելյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի Կիրանց գյուղում իրավիճակը դեռ լարված է, գյուղի բնակիչները փակել են ճանապարհը եւ ակցիա են իրականացնում՝ ընդդեմ տարածքային նոր զիջումների:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պատմեց, որ ինչ-որ շինարարներ են եկել, չափագրումներ են անում, մարդկանց տները պետք է քանդեն, պատճառաբանում են, թե նոր ճանապարհ պետք է կառուցվի. «Բնակիչները թույլ չեն տալիս նրանց ինչ-որ գործողություն անել:

Գյուղացիները հասկանում են, որ սա վերջն է, եթե ադրբեջանական զորքերը մոտեցան գյուղին, ուղիղ թիրախի տակ են իրենց տները հայտնվելու»-ասաց պատգամավորը:

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս