ԱՄՓՈՓԻՉ ԺՈՂՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ եւ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ամփոփիչ ժողովը։ Այն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված «Ֆասթ»-ի կայացման եւ զարգացման 30-ամյակին։

 

Բացման ելույթով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ եւ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը: Շնորհավորելով հոբելյանի առթիվ եւ ամփոփելով «Ֆասթ Կրեդիտ»-ից մինչեւ «Ֆասթ Բանկ» 30-ամյա էվոլյուցիան՝ Վահե Բադալյանն ընդգծել է, որ «Ֆասթ Բանկ»-ն այսօր իր հաստատուն տեղն ունի Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգում։ Վահե Բադալյանն անդրադարձել է առաջիկա 3 տարվա ծրագրերին եւ նշել, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակելու է թե՛ մասնաճյուղերի քանակի ավելացման, թե՛ վարկային պորտֆելի մեծացման, թե՛ սպասարկման որակի բարելավման, թե՛ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

«Եթե կարճ ձեւակերպենք, մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների եւ գործընկերների հետ։ Մեր երազանքը «Ֆասթ Բանկ»-ը համաշխարհային հայկական բանկ դարձնելն է, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում եւ կլինի լավագույնների շարքում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ եւ հաջողություն եմ մաղթում մեզ այս երազանքի իրականացման ճանապարհին», – ասել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։

Հաջորդիվ ելույթ է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ անդրադառնալով կազմակերպության 2023 թվականի գործունեության արդյունքներին եւ զարգացման ծրագրերին։ Նա ընդգծել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն շարունակել է հաճախորդամետ քաղաքականությունը, որի շրջանակում ֆինանսական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրվել են նոր ու հարմարավետ ծառայություններ, բարելավվել են արդեն իսկ գործողները: Ռոման Բադալյանը նշել է, որ դա դեռ սկիզբն է, եւ առաջիկայում լայնածավալ ծրագրեր են իրականացվելու? աշխատանքները, մասնավորապես, ծավալվելու են բիզնեսի աշխարհագրության ընդլայնման, Fast Ticket-ի ձեւաչափի վերափոխման եւ Fast Power ծառայության գործարկման ուղղություններով։

Ելույթներով են հանդես եկել նաեւ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով 2023 թվականի հիմնական արդյունքները եւ 2024 թվականի անելիքները։ Անդրադարձ է եղել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացված գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշներին։ Նշվել է, որ Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 60 տոկոսով, մասնաճյուղերի թիվը՝ 3-ով, այժմ առկա է 33 մասնաճյուղ։ 2023 թվականից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն նաեւ վիրտուալ մասնաճյուղ ունի Fastexverse մետատիրույթում, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, եւ որտեղ կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Ուկրաինայում բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ առաջին մասնաճյուղը, «Ֆասթ Կրեդիտ»-ի եւս երկու նոր մասնաճյուղ է հիմնվել Մեծ Բրիտանիայում, ընդլայնվել է Անգլիայում գործող FJewellery ոսկերչական զարդերի ցանցը եւ գործունեության շրջանակը։ Նախաձեռնվել է Հնդկաստանում վարկային կազմակերպության արտոնագիր ստանալու եւ գործունեություն սկսելու գործընթաց, առաջիկայում քայլեր կձեռնարկվեն վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր ստանալու ուղղությամբ։ Զեկուցվել է նաեւ թվային բանկինգի եւ ֆինթեք լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

 

 

 

ԿԳՈՐԾԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ

Երեւանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։

 

Արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։

«Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչեւ աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Մանկապարտեզներում կան նաեւ կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության համար է։ Այս տարի Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնեց նաեւ բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ 10-ից 30 տոկոսի չափով։ Բարձրացվեց ինչպես դաստիարակների, այնպես էլ սպասարկող ամբողջ անձնակազմի՝ խոհարարից մինչեւ բուժքրոջ աշխատավարձը։

«Գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեր գործընկերների կարեւոր աշխատանքը՝ որոշում կայացվեց վերանայել աշխատավարձերը։ Սահմանվեցին նաեւ նոր դրույքաչափեր։ Դաստիարակների աշխատավարձն, օրինակ, բարձրացավ մինչեւ 31 տոկոս»,-նշում է Խաչատրյանը։ Մանկապարտեզում աշխատող մանկավարժները հնարավորություն ունեն հավելավճար ստանալ նաեւ տարակարգի միջոցով։

Տարակարգ ստանալու համար կարող են դիմել բոլոր այն մանկապարժները, ովքեր արդեն մասնակցել են վերապատրաստումներին:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են։ Տարվա ընթացքում սպասվում են նոր նախաձեռնություններ։




Լրահոս