ԱԺ նիստերը կմեկնարկեն. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղվանից՝ ապրիլի 30-ից մեկնարկում են ԱԺ քառօրյա հերթական նիստերը:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու են Հեռուաստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի տարեկան հաղորդումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023թ-ի գործունեության մասին հաղորդումը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը:
Այսօր նիստ կանի ԱԺ խորհուրդը՝ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը հաստատելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է ԱԺ հանձնաժողով՝ ներկայացնելու Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Ք.Մ․




Լրահոս