Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը միջնորդ չի լինի. Ղազախստանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս բանակցություններում միջնորդ հանդես չեն գալու։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր, երկարաժամկետ խաղաղություն հաստատելու կարևորությունը։ Տոկաևը նաև հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրելու՝ Ղազախստանի պատրաստակամության մասին։




Լրահոս