«Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք»․ Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ենթադրություն անելը լավ գաղափար չէ, բայց կարծում եմ՝ շարժումը լավ թափ է առել և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխող ուժը Սրբազանշարժման ետևում տեսնում է իրեն և Ռոբերտ Քոչարյանին, Սարգսյանն ասաց․ «Իրենց ասածները ինձ համար շատ մեծ ուշադրության արժանանալու գաղափարներ չեն»։

Դիտարկմանը, թե վախենում են նախկինների վերադարձից, Սարգսյանն ասաց․ «Թող խաչակնքվեն, վախերը չափեն, սառը ջուր խմեն, բայց մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք»։

Ինչ վերաբերում է Սրբազան շարժման վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումներին, Սարգսյանը արձագանքեց․ « Ես այդ հարցում չեմ ուզում կարծիք հայտնել, մենք մեր կարծիքը հայտնել ենք, որ մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»։

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ հավանական հանդիպմանը՝ Սարգսյանը ասաց․ «Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու, բայց ոչ այսօր, ոչ երեկ, ոչ երեկ չէ առաջին օրը»։




Լրահոս