ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել ՊՆ զորամասում. զինվորներից մեկի կյանքից զրկման ու երկու վիրավորի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողներից մեկի մահվան եւ երկու զինվորի վիրավորվելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես զինվորներն աշխատանք կատարելիս են եղել, ինչի արդյունքում նրանցից մեկի անփութության հետեւանքով զինվորներից մեկը մահացել է, իսկ երկուսը վիրավորվել են։ Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ կատարվածում դիտավորություն կամ միջանձնային խնդիր չի եղել, այլ ծառայության ճիշտ կազմակերպման անփույթ իրականացման արդյունքում է դեպքը եղել։

Նշենք, որ երեկ ՊՆ-ն հայտնել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը։

Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Քնար Մանուկյան




Լրահոս