Գողերը քաղաքացուն դիմավորել են ընկերոջ տանը և ծեծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ուշագրավ միջադեպ է գրանցվել մայրաքաղաք Երևանում:

Երևանի Մանթաշյան փողոցի 51 շենքի բնակիչներից ստացված ահազանգի համաձայն, մի տղամարդ իրենց շենք հյուր է գնացել: Երբ ծեծել է դուռը, ընկերոջ փոխարեն, այն բացել են երկու դիմակավորված անձիք, դաժան ծեծի ենթարկել քաղաքացուն ու հեռացել:

armlur.am -ը տեղեկացավ, որ այս պահին շենքի մոտ են գտնվում ՀՀ ոստիկանության աշխատանկիցներն ու շտապօգնության ավտոեքենան:




Լրահոս