Սերյան Օհանյանը նախագահի թեկնածու, Արմեն Աշոտյանն էլ`ԱԺ նախագահ. «Հայկական Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ օրաթերթը» գրում է.  «Խիստ հավաստի աղբյուրների համաձայն, գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո պլանավորում են վարչապետ նշանակել։ Իսկ՝ արդեն նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է ինքն իրեն։ Իսկ այդ վարչապետը սպասվող սահմանադրական փոփոխություններից հետո ՝ կունենա ամենալայն լիազորությունները, և գործառույթների, և լծակների իմաստով կլինի երկրի առաջին դեմքը, ինչպես, օրինակ, Գերմանիայում է։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում էլ տեսնում են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին»։

Մանրամասները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս