«Նաիրիտ»-ի աշխատակիցները ծայրաստիճան վախեցած են. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտարարեց, որ գործարանի տնօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա: Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին ստանային իրենց եւս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն չեն ստացել: Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ խոսել է եւ իմացել, որ փող չի լինելու. «Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք»: «Ժողովուրդ»-ն այս հարցի վերաբերյալ փորձեց տեղեկություն ստանալ նաեւ գործարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»:




Լրահոս