ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր գնաճը՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեն, Հայաստանում 2014թ. հունվարին, համեմատած 2013թ. դեկտեմբերի հետ, առձանագրվել է գների 2.8% աճ:

Ինֆլյացիայի նման տեմպերով Հայաստանն «առաջատար» է ԱՊՀ երկրների շարքում: Համեմատության համար պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում սպառողական գների աճը Բելառուսում կազմել է 1.6 , Մոլդովայում` 0,8, Ղազախստանում` 0.6% , Ռուսաստանում` 0.6%, Ղրղզստանում` 0.5%, Տաջիկստանում` 0,4% և Ուկրաինայում` 0,2%, իսկ Ադրբեջանում սպառողական գները նվազել են 0,2%: Թուրքմենստանի և Ուզբեկստանի վերաբերյալ տվյալներ հունվարյան վիճակագրության մեջ բերված չեն:

Սփոփիչ չեն նաև մյուս տնտեսական ցուցանիշները: Մասնավորապես, մանրածախ առևտրի շրջանառությունը Հայաստանում 2014-ի հունվարին, համեմատած 2013-ի հունվարի հետ, կրճատվել է 0.4%, այն դեպքում, երբ ԱՊՀ մյուս երկրները, բացի Տաջիկստանից, գրանցել են աճ: Մասնավորապես, Ադրբեջանում գրանցվել է 9.3% աճ, Բելառուսում՝ 13,6% ,Ղազախստանում՝ 10,4%,Մոլդովայում՝ 3.1%, Ռուսաստանում՝ 2.4%, Տաջիկստանում՝ 13.5%, Թուրքմենստանում՝ 19,1%, Ուզբեկստանում և Ուկրաինայում՝ համապատասխանաբար՝ 14,8 և 8,8% աճ:

Նույն կոմիտեի տվյալներով՝ մանրածախ առևտրի շրջանառությունը Հայաստանում 2014թ. հունվարին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 68,1%:

Կրճատվել է նաև բեռնափոխադրումների ծավալը: Այս ցուցանիշով էլ Հայաստանը տարեկան կտրվածքով գրանցել է վատագույն ցուցանիշը ԱՊՀ երկրների շարքում, բեռնափոխադրումների ծավալի անկումը 2013թ. հունվարի համեմատ կազմել է 12,6%:

Գոռ Ղազարյան




Լրահոս