ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին, որը ենթարկվել է Իսրայելի զինված ագրեսիային:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Լիբանան իսրայելական ներխուժման հետ:

«Համերաշխություն ենք հայտնում զինված ագրեսիայի ենթարկված բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին», – նշված է հայտարարությունում։

ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա և կոչ է անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից և զբաղվել մերձարևելյան հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների իրական որոնմամբ:

«Իսրայելական ներխուժման համակցված բնույթը բոլոր զորատեսակների մասնակցությամբ հիմք է տալիս ենթադրելու, որ զոհերի թիվը դեռ կաճի։ Ակնհայտ է, որ նման քայլը, որը ձեռնարկվել Է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից «Հզբոլլահի» մի շարք առաջնորդների սպանությունից հետո, կհանգեցնի մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության հետագա էսկալացիայի»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում




Լրահոս