Անշարժ գույք գնում են առավելապես Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16 հազար 874 գործարք:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության համաձայն՝ այս գործարքների մոտ 34,6%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին, մոտ 11,6%-ը՝ Կոտայքի մարզին, 9,3%-ը` Արմավիրի մարզին, 7,6%-ը՝ Գեղարքունիքի մարզին, 7,5%-ը՝ Արարատի մարզին, 7,3%-ը՝ Լոռու մարզին, 5,7%-ը՝ Արագածոտն, 5,5%-ը՝ Շիրակի, 5,1%-ը՝ Սյունիքի, 3,4%-ը՝ Տավուշի և 2,4%-ը՝ Վայոց Ձորի մարզերին:

Միևնույն ժամանակ, գործարքների 23,7%-ը կազմել են օտարման, 12,4%-ը՝ գրավադրման, 10,8%-ը՝ ժառանգության, 5,1%-ը՝ վարձակալության, 9,6%-ը՝ առաջնային գրանցման գործարքները:




Լրահոս