Ինչու՞ Մեյվեզերը չի մենամարտում Պակյաոյի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենի Պակիաոյի մարզիչ Ֆրեդի Ռոաչը հույսը չի կորցնում, որ մի օր իր սանին կհաջողվի մենամարտել Ֆլոյդ Մեյվեզեր Կրտսերի հետ։ Նախկինում Մայվեզերը հայտարարել էր, որ չի ցանկանում որևէ գործ ունենալ Պակիաոյի փրոմոութեր Բոբ Արումի հետ ՝  հասկացնելով, որ ֆիլիպինցին պետք է հեռանա իր փրոմոութերից։

«Ես շատ եմ մտածել այդ մենամարտի մասին, երազել եմ այդ մասին։ Մեյվեզերի ռեկորդը շատ տպավորիչ է, բայց, եթե նա այդպես հզոր է, ապա ինչու՞ չի մենամարտում Պակիաոյի հետ»,- ասել է Ռաոչը։

Հիշեցնենք, որ Մենի Պակիաոն ապրիլի 12-ին Լաս Վեգասում ռեվանշ-մենամարտ կանցկացնի Թիմոթի Բրեդլիի հետ, որին հաղթել էր առաջին մարտում։

Պակիաոն չեմպիոն է դարձել 8 քաշային կարգերում ՝ գերազանցելով Կամաչոյի ռեկորդը։ Ճանաչվել է 2006, 2008, 2009 և «տասնամյակի» լավագույն բռնցքամարտիկ բոքսի մասին գրող լրագրողների ասոցիացիայի կողմից։

Այսօր Բրեդլիի հետ մենամարտի նախօրեին Պակիաոն բաց մարզում անցկացրեց լրագրողների ներկայությամբ։

Մանրամասն ՝ տեսանյութում




Լրահոս