
Տրանսպորտին առնչվող խնդիրները չեն դադարում: ArmLur.am-ի խմբագրություն դիմած քաղաքացիները ահազանգում են, որ հեռախոսային ծրագրերը, որոնք նախատեսված են հեռավար ձևով ավտոբուսի տեղակայմանը ծանոթանալու համար այլևս չեն գործում:
Նրանց խոսքով՝ ստիպված են կանգառներում երկար ժամանակ անորոշ սպասել, քանի որ ծրագերը ցույց չեն տալիս, թե, որտեղ է հասել ավտոբուսը, իսկ շատ ավտոբուսներ էլ պարզապես ներառված չեն քարտեզում:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը, սակայն զանգերը մնացին անպատասխան:
Էմմա Մարտիրոսյան