Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Քեսաբի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 21-ին թուրքական զորքերը մտան Սիրիայի տարածք` Քեսաբ, որտեղ հիմնականում հայեր են ապրում, այդ բնակավայրերը գնդակոծվեցին:

Սա Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Չե՞ք կարծում, որ մեր ինստիտուտը պետք է արժանի կերպով գնահատական տա այդ իրադարձություններին»,- այսօր Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի ժամանակ այս հարցն ուղղեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցին:

Ի պատասխան` Նախարարների կոմիտեի նախագահը նշեց. «Քաղաքացիական բնակչության, մարդու իրավունքների պաշտպանությունը մեր ընդհանուր և առաջնահերթ հետաքրքրությունն է: Բոլորը պետք է լինեն պաշտպանության տակ ` անկախ ազգային պատկանելիությունից: Այն դեպքը, որի մասին Դուք նշեցիք, անհրաժեշտ է լույս սփռել այդ իրադարձությունների վրա»:

Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ շապիկով, որի վրա գրված էր ` «Save Kessab»:




Լրահոս