Հանրային տրանսպորտին առնչվող խնդիրները վերջին շրջանում մեծ թափ են առել: Քաղաքացիները, ովքեր մշտապես օգտվում են հանրային տրանսպորտից ArmLur.am-ին հաճախ ահազանգում են, որ չնայած առաջիկայում թանկացումներին, միևնույն է, խնդիրները շարունակում են չլուծված մնալ:
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացու դժգոհությունը այս անգամ 57 համարի ավտոբուսից է, որը սպասարկում է «Տաշիր» առևտրի կենտրոնից մինչև 15-րդ թաղամաս ընկած երթուղին:
Նրա խոսքով՝ երեկ ստիպված է եղել 30 րոպե և ավելի սպասել կանգառում, որից հետո ավտոբուսը եկել է ծանրաբեռնված և շատ մարդիկ այդպես էլ չեն կարողացել տեղավորվել, իսկ համակարգը, որի միջոցով երևանցիները կարող են հետևել, թե ուր է հասել տրանսպորտը, չի գործում:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևան «Ավտոբուս» ՓԲ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ, սակայն նա կրկին չպատասխանեց ArmLur.am-ի զանգերին, ինչպես անում է վերջին 1 շաբաթվա ընթացքում:
Էմմա Մարտիրոսյան