Բաքվի դատարանում այսօր շարունակվելու է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։
Հիշեցնենք, որ նախկին դատական նիստը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին։ Ըստ դատական ֆարսի, նա «մեղադրվում է» արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ այսպես կոչված «Նեմեսիս-2» հորինված ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։
























































































