Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացների շրջանակի զարգացման, քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ներառման, Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգների ուղղությամբ տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացների արդյունավետության բարձրացման աշխատանքներ: Համայնքներում, կրթօջախներում և առողջապահական հաստատություններում իրականացվել են ԱՌԿ պլանների ներդրման և կարողությունների մեծացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌԿ բաղադրիչների ներառման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրությունում:




Լրահոս