
Անկարան արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ կոնկրետություն չկա։ Ինչպես տեղեկացնում է Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը։ Այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով, նման հանդիպում կանցկացվի երրորդ երկրում, կոնկրետ վայրը ներկայումս համաձայնեցվում է։