ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեկ տարվա ընթացքում պետական այցով ժամանել Միացյալ Թագավորություն՝ հանդիպելու Չարլզ III-ի հետ, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մեկ տարվա ընթացքում սպասվում է Դոնալդ Թրամփի պետական այցը՝ թագավորի հետ հանդիպելու համար»,- հայտնում է հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հավանաբար, Թրամփին կհանձնի Չարլզ III-ի հրավերի նամակը հինգշաբթի օրը՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հինգշաբթի ժամանել է ԱՄՆ՝ բանակցելու ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Ակնկալվում է, որ առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ԱՄՆ մաքսատուրքերը, Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը և Չագոս արշիպելագի ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու գործարքը:






























