Ի՞նչ կապ ունեն Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի համաձայն ամեն տարի, կարելի է ասել ավանդաբար, տոնվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը (ֆրանս.` Journée internationale de la Francophonie)։

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում Ֆրանկոֆոնիան

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է և 40 տարուց ավել է, ինչ գոյություն ունի։ Կազմակերպությունը կազմված է 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են ընդհանուր դարձած արժեքներ, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն։

Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Աշխարհում հաշվվում է 220 միլիոն ֆրանսախոս (60%-ի տարիքը չի անցնում 30-ը)։ Չնայած այսօր ֆրանսերենը գնալով իր տեղը զիջում է անգլերենին, բայց և այնպես շարունակում է մնալ աշխարհի մշակութային գանձերից մեկը։ Հենց այդ լեզվով էին գրում և խոսում Վոլտերը, Հյուգոն, Դյուման, Բալզակը և շատ ու շատ հռչակավոր մարդիկ։

Այս օրը Ֆրանկոֆոնիան մի շարք երկրներում նշվում է տարբեր մշակութային միջոցառումներով, այդ թվում՝ գրականության, կինոյի, երաժշտության և լեզվի տոնումներով։

Հայաստանը հանդիսանում է ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ սկսած 2004 թվականից։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Երևանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը կարևորագույն իրադարձություններից մեկն էր երկրի միջազգային դերի ամրապնդման համար։

Այսօր ՀՀ-ում գործում են ֆրանսերեն լեզվի զարգացման տարբեր ծրագրեր, ֆրանսիական համալսարան, ֆրանսիական թեքվածությամբ դպրոցներ։ Նաև գործում է մշակութային ու տնտեսական համագործակցություն Ֆրանսիայի և այլ ֆրանկոֆոն երկրների հետ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս