Ռուսական նավի բռնկման հետևանքով վեց մարդ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հարավային Կորեայի հարավ-արևելյան ափերի ջրերում ռուսական նավի բռնկման հետևանքով վեց մարդ է տուժել։

Հարավային Կորեայի առափնյա պահպանության պարեկները հայտնաբերել են ռուսական գրանցված 7534 տոննա կշռող սառնարանային նավը, որը բռնկվել է հարավարևելյան նավահանգստային Բուսան քաղաքի ջրերում տեղական ժամանակով ժամը 07:14-ին։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Նավի անձնակազմի 23 անդամներից վեցը վիրավորվել են: Ծանր այրվածքներով երկուսը տեղափոխվել են ուղղաթիռով, իսկ չորսը թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են նավով։

Հրդեհը մարվել է մոտ 40 րոպե անց։ Առափնյա պահպանությունը պարզում է վթարի ճշգրիտ պատճառը։




Լրահոս