ՀՀԿ-ն չի կողմնորոշվում կրթության նախարարի ընտրության հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am – ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ն չի կարողանում կողմնորոշվել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնկատար Արմեն Աշոտյանին փոխարինողի հարցում:

Մեր տեղեկություններով այդ պաշտոնում քննարկվում է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի թեկնածությունները:

Խնդիրը այն է, որ Արտակ Զաքարյանը «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովի հիմնադիր նիստում ընտրվել է սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում և հիմա չեն կարողանում այդ պաշտոնում նրան փոխարինող գտնել:

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ում կադրերի պակասի պատճառով չեն կարողանում նշանակումներ կատարել Գործադիր մարմնում, քանի որ այդ դեպքում օրենսդիր մարմնի անդամներին տանելով գործադիր՝ խորհրդարանի «որակն ընկնում է»:

Սա ապացուցում է, որ ՀՀԿ-ում ինտելեկտուալ մասսայի խիստ ճգնաժամ է:




Լրահոս