Armenian text to speach

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:

Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ:

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ,  տրամադրվել է կատարողական թերթ:




Լրահոս