Ապրիլի 21, տարվա 111-րդ (նահանջ տարիներին՝ 112-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 254 օր։
Դեպքեր
մ.թ.ա. 753 – Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրեցին Հռոմ քաղաքը
1863թ – Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդատի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակեց նոր համաշխարհային կրոնի ստեղծման մասին[1]։
1963թ – առաջին անգամ ընտրվել է Արդարության Համաշխարհային Տունը՝ ամենաերիտասարդ համաշխարհային կրոնի՝ Բահայի հավատի ղեկավար մարմինը[2]։
2019 – Վլադիմիր Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրություններում։
Ծնունդներ
1729 – Եկատերինա II, Ռուսաստանի կայսրուհի (վ. 1796)
1816 – Շառլոթ Բրոնտե, անգլիացի վիպասան և բանաստեղծուհի (վ. 1855)
1828 – Հիպոլիտ Ադոլֆ Տեն, ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան (վ. 1893)
1866 – Ջալալ Տեր-Գրիգորյան, հայ մանկավարժ, թարգմանիչ, լրագրող (վ. 1940)
1894 – Յուրի Իլյայի Յուրովսկի (Սարուխանով, Սարուխանյան), դերասան, ռեժիսոր (վ. 1959)
1915 – Էնթոնի Քուին, ամերիկացի դերասան, գրող և նկարիչ (վ. 2001)
1926 – Եղիսաբեթ II, Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի
1941 – Ռոբերտ Էլիբեկյան, գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977), Հայաստանի ժողովրդական նկարիչ (2008)
1948 – Վալմար, հայ գեղանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2006)
1965 – Թաթուլ Կրպեյան, Հայաստանի ազգային հերոս
1988 – Ռոբբի Ամելլ, կանադացի դերասան
Մահեր
1109 – Անսելմ Քենթրբերցի, միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը, փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս (ծնվ. 1033)
1142 – Պիեռ Աբելար, ֆրանսիացի փիլիսոփա, սքոլաստ, աստվածաբան և բանաստեղծ (ծնվ. 1079)
1699 – Ժան Բատիստ Ռասին, ֆրանսիացի դրամատուրգ (ծնվ. 1639)
1882 – Վասիլե Կոնտա, հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ (ծնվ. 1845)
1910 – Մարկ Տվեն, ամերիկացի գրող (ծնվ. 1835)
1915 – Ադել Հյուգո, Վիկտոր Հյուգոյի և Ադելի դուստրը
1939 – Իվան Գուբկին, ռուս խորհրդային երկրաբան, խորհրդային նավթային երկրաբանության հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
1969 – Ցական Պետրոսի Շողենց, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող (ծնվ. 1909)
1994 – Վահագն Վարդևանյան, Արցախի հերոս, ազատամարտիկ
1994 – Էդմոնդ Քյոսայան, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1936)
1996 – Ջոխար Դուդաև, չեչեն զինվորական և քաղաքական գործիչ (ծնվ. 1944)
1997 – Անդրես Ռոդրիգես, պարագվայական ռազմական և քաղաքական գործիչ (ծնվ. 1923)
2009 – Վիվիան Մեյեր, Ամերիկացի լուսանկարչուհի, որ հայտնի է դարձել միայն իր մահից հետո
2025- Ֆրանցիսկոս (Հռոմի Պապ), Հռոմի 266-րդ Պապ
Տոներ
Ծանոթագրություններ
«Bahá’u’lláh» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 28.
«Development of the Bahá’í Community since 1963 | The Universal House of Justice – An official website of the Bahá’í Faith». universalhouseofjustice.bahai.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.


















































































