Armenian text to speach

Ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ․ Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ: Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը՝ նշելով, որ հուլիսի 5-ին այցելելու է Երևան:

«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով շեղել երկիրը վերջին ընտրություններում ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությունից։

Ես հանդիպեցի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ վաղվա Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ, որտեղ մենք անդամ պետությունների հետ կքննարկենք Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու և մեր համերաշխությունը ցույց տալու հարցերը։

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ։

Հուլիսի 5-ին ես կայցելեմ Երևան՝ կոնկրետ քայլերն առաջ մղելու համար»,- գրել է Կոսը:




Լրահոս