Օրերս սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ տղան իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել Գառնիի պատմամշակութային արգելոցում։
ArmLur.am-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ճետաքրքրվել է արդյոք կա թույլտվություն նման միջոցառումներ իրականացնել պատմամշակութային արժեք հանդիսացող արգելոցների տարածքներում։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ պատմամշակութային արգելոց հանդիսացող տարածքներում նման միջոցառումների անցկացումը թույլատրվում է՝ համապատասխան վճարի դիմաց։
ՊՈԱԿ-ից նշել են. «Նախարարի 57-Լ հրամանի համաձայն՝ արգելոցների տարածքում թույլատրվում է միջոցառումներ իրականացնել համապատասխան վճարի դիմաց։ Կոնկրետ տվյալ դեպքում նախարարություն են դիմել, վճարումը կատարել են, ստացել են թույլտվություն և այնուհետև իրականացրել իրենց միջոցառումը»։
ArmLur.am-ը հետաքրքրվել է նաև, թե որքան է կազմում արգելոցներում նման միջոցառումների կազմակերպման արժեքը։ ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ մեկ ժամվա արժեքը կազմում է 500 հազար ՀՀ դրամ։
Նանիկ Աղասյան




























