Մեսսիի հետ լավ փոխհարաբերություններ ունենք. Նեյմար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հերքում է այն լուրերը, թե նա ունի լարված հարաբերություններ ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ. հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Բրազիլացու խոսքով՝ նա և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հիանալի հասկանում են միմյանց:

«Մենք չենք ունեցել հնարավորություն՝ ամեն խաղում միասին դուրս գալ խաղադաշտ: Սակայն ես կարծում եմ, որ մենք վատ չենք համագործակցում: Լեոյի հետ լավ փոխհարաբերություններ ունենք», – հայտարարել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը հայտարարել էր, թե Նեյմարի ձեռքբերումը սխալ էր: Կրուիֆը կարծում էր, թե ակումբում երկու արտահայտված առաջնորդ ունենալը սխալ է:




Լրահոս