Հին կտակարանը վաճառվել է 3 մլրդ եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թորայի» (Հին կտակարան) բացառիկ օրինակը վաճառվել է Փարիզի Christie’s աճուրդում. գրում է ИТАР-ТАСС-ը:

Նախապես 1-1,5 մլն եվրո գնահատված հազվադեպ գիրքը անհայտ գնորդը ձեռք է բերել 2 785 500 եվրոյով:

Ինչպես նշել են աճուրդի կազմակերպիչները, սա ոչ միայն հուդայական տպագիր գրքի, այլև՝ Ֆրանսիայում գրքի վաճառքի ռեկորդային ցուցանիշ է: Սուրբ գիրքը տպագրվել է 1482-ին իտալական Բոլոնիայում և պատկանում է շատ բացառիկ հրատարակումների թվին: Նման գրքերի տպաքանակը, որպես կանոն, չի գերազանցել մի քանի հարյուր օրինակը, այդ իսկ պատճառով դրանք այսօր շատ հազվադեպ են հանդիպում:




Լրահոս