Սվերդլովսկի մարզում անօդաչու թռչող սարքի կիրառման տագնապի ազդանշանի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը, որն անցկացվում է Եկատերինբուրգ քաղաքում, հաղորդում է Sport24-ը։
Աթլետիկայի համառուսական ֆեդերացիայից հայտնել են, որ մրցաշարը դադարեցվել է մարզիկների, երկրպագուների, մարզիչների և մրցավարների անվտանգության նկատառումներով։
Նահանգապետ Դենիս Պասլերը հայտնել է, որ հաջողվել է որսալ անօդաչու թռչող սարքերից մեկը։




























