Կոտայքի ու Արագածոտնի մարզպետներն իրենց խան են զգում. Ա. Բախշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հույսը վերջում է մեռնում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նոր ձևավորված Կառավարությունից սպասելիքներին, այս մասին նշեց Երևանի ավագանու «Բարև Երևան » խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Սպասենք և հուսանք: Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ Կառավարությանը` աշխատել ՀՀ օրենքների շրջանակներում», – նշեց նա, հավելելով, թե օրինագծեր կան ընդունված, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում:

Որպես օրինակ՝ նա բերեց այն հանգամանքը, որ մարզերի դպրոցների տնօրեններն իրենց ավելի լիազորություններ են վերապահել, քան սահմանված է օրենքով:

«Մենք տեսնում ենք, որ տնօրենը դպրոցի տերն ու տիրակալն է: Երբ մենք դիմում ենք նախարարությանը, նրանք ասում են՝ մենք ի՞նչ կապ ունենք, դիմե՛ք մարզպետարանին: Կոտայքի մարզպետը (Կովալենկո Շահգալդյան), Արագածոտնի մարզպետը (Սարգիս Սահակյան) կարծում են, թե իրենք խան են, դպրոցն իրենց խանությունն է: Ով շնչի կամ արտաշնչի դպրոցում, իրեն պետք է իմանան», – ասաց Բախշյանը:

Այն դիտարկմանը, թե շատ մարզպետներ փոխվելու են, նա հայտարարեց. «Թող այնպիսին գա, ինչպիսին Տավուշի մարզպետն է (Արմեն Ղուլարյան)»:




Լրահոս