Ուկրաինայում ընտրությունները հարցականի տակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեղծված իրավիճակում Ուկրաինայում շատ դժվար կլինի ընտրություններ անցկացնել: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 6-ին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր համձնակատարի վարչության մամլո քարտուղար Ռուպեր Կոլվիլը:

«Եթե իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսի էր վերջին օրերին, ապա դա շատ դժվար կլինի: Լուրջ խախտումներ են տեղի ունենում, շենքերը կրակի մեջ են, մարդկանց սպանում են փողոցներում», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները Կոլվիլն անվանել է ազգային հաշտության և կայունացման գործընթացը սկսելու լավագույն հնարավորություն:

Բացի այդ՝ Կոլվիլը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության կողմից երկրի հարավ-արևելքում իրականացվող գործողությունների ժամանակ ուժի՝ չափից դուրս գործադրումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի անհանգստություն է առաջացնում:

Կազմակերպությունը կոչ է արել Կիևին անհապաղ հետաքննել Դոնեցկում և Օդեսսայում կատարված դեպքերը, որոնց զոհ են գնացել տասնյակ մարդիկ:




Լրահոս