Դոնեցկի շրջանում 120 դպրոց և մանկապարտեզ է փակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի մարզում ռազմական գործողությունների պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Դոնեցկի մարզային ադմինիստրացիայի մամլո ծառայությունից:

«Այսօր` մայիսի 6-ին, հակաահաբեկչական գործողությունների անցկացման հետ կապված` Դոնեցկի մարզում ուսումնական գործընթացը դադարեցվել է 61 ընդանուր կրթական և 56` նախադպրոցական կրթական հաստատությունում», – ասվում է հաղորդման մեջ:

Ավելի վաղ Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայությունը որոշում էր կայացրել Դոնեցկի օդանավակայանում բոլոր չվերթների կասեցման մասին:




Լրահոս