Ռոնալդուն չի կարողանա օգնել թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Սելտայի» հետ կայանալիք արտագնա խաղում չի կարողանա օգնել թիմին, հայտնում է «Marca»-ն:

«Վաղը Ռոնալդուն չի խաղալու, քանի որ 100 տոկոսով պատրաստ չէ։ Հետևաբար, ես նախընտրում եմ չվտանգել նրա առողջությունը: Նույնը նաև Պեպեի, Վարանի, Կարվախալի և Դի Մարիայի դեպքում է, որոնք նույնպես չեն մասնակցելու վաղվա հանդիպմանը։ Ես քննարկել եմ ստեղծված իրավիճակը թիմի բժիշկի հետ, և մենք այսպիսի որոշում ենք կայացրել»,-նշել է Անչելոտին:




Լրահոս