ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին հարձակվող Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի ռմբարկուական մրցավազքին:
«Ռմբարկուական մրցավազքի գլխավոր ֆավորիտը Սեյդու Դումբիան է: Նա միշտ գնում է դեպի մրցակցի դարպասը և ունի գերազանց գոլային հոտառություն: Սակայն կցանկանամ, որ լավագույն ռմբարկու դառնա մեր ռուս ֆուտբոլիստը` Ձյուբան», – նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարրտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի հնարավորություների մասին՝ Սիմոնյանն ասել է.
«Մովսիսյա՞նը. եթե լինեմ անկեղ, նրա հնարավորությունները փոքր են: Առաջին հերթին հիմա անցումային շրջան է «Սպարտակ»-ի համար: Բացի դա՝ Յուրան ակնհայտորեն կախում ունի կիսապաշտպաններից, իսկ «Սպարտակ»-ի կազմում այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող է մեկ փոխանցումով նրան հարվածային դիրք դուրս բերել՝ չկա»: