Քվեաթերթիկների 2,4%-ի մշակման արդըունքներով՝ Դոնեցկի մարզում Դոնեցկի ժողովրդական հանրապետության անկախության օգտին է արտահատվել հանրաքվեի մասնակիցների 96,78%-ը: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է ԿԸՀ համակարգող և հանրապետության կառավարության համանախագահ Բորիս Լիտվինովը:
Ավելի վաղ ինքնահռչակ հանրապետության ԿԸՀ նախագահ Ռոման Լյագինը մամլո ասուլիսին հայտնել էր, որ անկախության օգտին քվեարկել են ընտրողների 89,07%.-ը:
Կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Դոնեցկի մարզում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 74,87%.-ը