Բրյուսելում կստորագրվի Ուկրաինային 1 մլրդ եվրո տրամադրելու փաստաթուղթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 13-ին, Բրյուսելում ուկրաինական կողմը կստորագրի Եվրամիության կողմից Ոկրաինային 1 մլրդ եվրո ֆինանսական օգնության տրամադրման մասին փաստաթուղթը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Փաստաթուղթը կստորագրվի Եվրահանձնաժողովի և Գերագույն ռադայի կողմից նշանակված կառավարության անդամների համատեղ նիստի ընթացքում:

Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիու Արենկիլդե Հանսենը, տրամադրման հավանությանն արժանացած 610մլն եվրոյի հետ զուգահեռ՝ այս տրանշը կապահովի Ուկրաինայի կառավարությանն անհրաժեշտ ֆինանսական աջակցությությունը:

Փաստաթղթում նշված են պայմաններ, որոնք, ԵՄ կարծիքով, պարտադիր պետք է կատարվեն Ուկրաինայի իշխանությունների կողմից: Մասնավորապես, դա Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն է և ֆինանսական ռեսուրսների կառավարումը, բնակչության անապահով խմբերին ֆինանսական աջակցության ցուցաբերումը, ֆինանսական, էներգետիկ, առևտրային և հարկային բարեփոխումները, ինչպես նաև՝ պայքարը կոռուպցիայի դեմ:




Լրահոս