Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակի հետ կապված հարցը առողջապահության նախարարությունում քննարկվել է: Պետք է ասեմ, որ առանց մարդու համաձայնության` նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Արսեն Խոջոյանը չի տեղափոխվում Երևան՝ բուժման:

Նախարարը հավատացրեց, որ Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում: «Եթե խնդիր ծագի նրա առողջության վատթարացման հետ կապված, անմիջապես արձագանքելու ենք»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ստուգվել է՝ Արսեն Խոջոյանին դիզվառելիք ներարկվել է գերության ընթացքում, թե՝ ոչ, նախարարը այդպես էլ հստակ չպատասխանեց.

«Նախարարությունը չի կարող անել փորձագիտական աշխատանք, նա կարող է ուղորդել այդ հիվանդի մոտ թե՛ բժշկական անձնակազմ, թե՛ նպաստել, որ այդ մարդուն տեղափոխեն բուժհիմնարկ, որպեսզի բուժօգնություն մատուցեն: Ինչ վերաբերում է փորձագիտական մասին, թե ինչ են ներարկել, կարծում եմ, որ համապատասխան դատաբժշկական փարձաքննություն պետք է արվի համապատասխան իրավապահ մարմինների հարցումի պարագայում, եթե այդ անձն ինքը դիմի դատաբժշկական փորձաքննության համար», – ընդգծեց նա:

Նախարարը հավելեց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, թե Խոջոյանի հարազատները դժգոհել են բուժօգնությունից ու ասել, թե դեղորայքի գումար չունեն: Նա նշեց, որ երիտասարդը գտնվում է բժիշկների ու նախարաության բուժվարչության ուշադրության կենտրոնում:

 




Լրահոս