Մահապարտը ԱՄՆ քաղաքացի է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին հաստատել է այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ի քաղաքացին է եղել Սիրիայում պայթյուն իրականացրած մահապարտը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ի քաղաքացին մայիսի 25-ին պայթեցրել է ինքն իրեն Սիրիայի Իդլիբ քաղաքում:

«Ալ Քաիդա»-ի ճյուղ համարվող «Ֆրոնտ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը մահապարտի լուսանկարն էր հրապարակել, որտեղ պատկերված էր մի տղամարդ շագանակագույն մորուքով և կատուն ձեռքին:

Բեռնատարի պայթյունի եհտևանքով մահացել էր չորս հոգի, ներառյալ մահապարտը:




Լրահոս