Լեհաստանը ցանկանում է երկիր զորքեր բերել ԱՄՆ-ից ու Եվրոպայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի տարածքում պետք է հնարավորինս շատ զինծառայողներ տեղակայվեն ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից, հայտարարել է երկրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին CNN-ին տված հարցազրույցում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

«Մենք համարում ենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներում անվտանգության մակարդակը պետք է քիչ թե շատ հավասար լինի: Ներկայումս մեզ մոտ կան ՆԱՏՕ-ի ռազմակայաններ, որնք «սառը պատերազմի» ժառանգություն են. նրանք տեղակայված են այնպիսի վայրերում, որտեղ օգտակար էին ԽՍՀՄ հետ հակամարտության ժամանակ, սակայն վերջին 25 տարվա իրադարձությունները հաշվի չեն առնվում: Դրանով պետք է զբաղվել», – ասել է ԱԳՆ ղեկավարը:

Անդրաառնալով Ուկրաինայի իրավիճակին՝ Սիկորսկին համոզվածություն է հայտնել, որ նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն հենց այն մարդն է, ով կկարողանա կարգավորել ճգնաժամը երկրում:




Լրահոս