Մահվանից 6 օր առաջ Վիլանովան Մեսսիին համոզել է մնալ «Բարսայում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիտո Վիլանովան մահվանից 6 օր առաջ խնդրել է «Բարսելոնա»-ի խաղացող Լիոնել Մեսսիին մնալ ակումբում. հայտնում է Marca-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն ու Լիոնել Մեսսին այցելել են Տիտո Վիլանովային մասնագետի մահից 6 օր առաջ, ինչի ընթացքում էլ Մեսսին ասել է, որ մտադիր է հեռանալ ակումբից:

Վիլանովան արգենտինացուն համոզել է հետ կանգնել այդ քայլից և շարունակել ելույթը կատալոնական ակումբում: Պարբերականը նաև հայտնում է, որ հանդիպման նախաձեռնողը եղել է հենց Վիլանովան:




Լրահոս