Սուարեսը պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է պայքարել «Լիվերպուլի» 27-ամյա հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու համար. գրում է Marca-ն:

Ուրուգվայցի Ֆուտբոլիստը դեմ չէ մադրիդյան թիմ տեղափոխվելուն, սակայն «Լիվերպուլը» չի ցանկանում բաց թողնել Ուրուգվայի հավաքականի խաղացողին: Սուարեսն 2013-ի ամռանն ակումբի հետ նոր պայմանագիր էր կնքել, որն ուժի մեջ է մինչև 2018-ը:

Եվ պայմանագրի կետերից մեկի համաձայն` ֆուտբոլիստի հրաժարագինը 92 մլն եվրո է: «Արքայական ակումբը», հավանաբար, պատրաստ կլինի վճարել այդքան գումար:

2013/14 մրցաշրջանում Սուարեսն Անգլիայի առաջնության 33 խաղում հեղինակել է 31 գոլ և կատարել՝ 12 արդյունավետ փոխանցում:




Լրահոս