Ռոնալդուն հավատում է Պորտուգալիայի հաղթանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ 2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության  շրջանակներում կայանալիք ԱՄՆ-ի ընտրանու դեմ հանդիպմանն իր թիմը շատ ավելի լավ խաղ կցուցադրի, քանի առաջին խաղում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ընտրանին  4:0 հաշվով զիջել էր Գերմանիայի հավաքականին:

«Մենք հավատում ենք մեր ուժերին: Գիտենք, որ առաջին խաղը փոքր հիասթափություն առաջացրեց: Բայց հաջորդ անգամ ավելի լավ կխաղանք: Շարունակում ենք հուսալ, որ հաջողությունների կհասնենք: Հուսով ենք նաև, որ մեր երկրպագուներն ամեն կերպ կաջակցեն մեզ և մեր կողքին կլինեն»,- նշել է նա:




Լրահոս