Կարապետիչի կարգախոսը «Չգաս` կպարտվես» այդպես էլ մնաց օդում կախված, քանի որ հենց ինքը` հանրահավաքի կազմակերպիչ, ժողովրդական շարժման առաջնորդը, այդպես էլ չեկավ: Կիրակի օրը` ապրիլի 10-ին, համաձայն հայտարարված եւ բաժանված թռուցիկների, «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը պետք է հանրահավաք անցկացներ Մատենադարանի հարթակում: Հավաքվեցին մի քանի մեծահասակ տղամարդիկ, կանայք, լրագրողներ, երկար սպասեցին ԺԿ ղեկավարին, որն այդպես էլ չեկավ …