27 ՄԱՐԴ Է ԳԼԽԱՏՎԵԼ Մայիս 17,2011 00:00 Գվատեմալայի հյուսիսում` Մեքսիկայի սահմանից ոչ հեռու, ֆերմայի վրա կատարված հարձակման արդյունքում 27 մարդ է սպանվել, այդ թվում` երկու կին: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը: Տեղական ոստիկանության տվյալներով` զոհերը գլխատվել են: Ոստիկանությունը դիտարկում է այն վարկածը, որ հարձակումը կարող է կապված լինել Արոլդո Լեոնի ոչնչացման հետ, որը տարածաշրջանում համարվում էր թմրանյութերի առեւտրի գլխավորներից մեկը:
ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ՔԱՆ ՄԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ Մայիս 17,2011 00:00 Վերջերս առավել շրջանառվող լուրերից մեկն այն էր, որ կինո «Նաիրի»-ն փակվել է: Այս հարցին պատասխան գտնելու համար նախ գնացինք «դեպքի վայր», որտեղ դռան վրա հայտնաբերեցինք հետեւյալ ցուցանակը` «Փակ է: Դուռը ծածկել»: Դուռը թակելուց հետո ոչ ոք այն չբացեց: Հիմա ի՞նչ, այլեւս ոչ մի կինո՞, մի՞թե Երեւանի նման քաղաքում լինելու է ընդամենը մեկ կինոթատրոն: Անհանգստացած այս …
ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Մայիս 17,2011 00:00 Այսօր` ժամը 11.00-ին, ինչպես խոստացել էին, մի խումբ «բողոքավորներ» կգնան նախագահի նստավայրի մոտ` իրենց բողոքի ձայը արտահայտելու համար: Հիշեցնենք, որ նրանց շարքերում են իրենց սեփականության իրավունքը պահանջող մի շարք քաղաքացիներ, բացօթյա առեւտրով զբաղվողներ, թոշակառու օդաչուներ, որոնք միավորվել են իրենց պայքարը միասին շարունակելու համար: Նախագահական նստավայրի մոտ կազմակերպած բողոքի ակցիային ներկա կլինեն նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամները, …
ԷՋԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Մայիս 17,2011 00:00 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը արդեն 4 տարի է` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սեմինարների միջոցով պարզաբանում է Տավուշի մարզում: «Ասպարեզ»-ը համայնքների բյուջեի չափի, ավագանու նիստերի արձանագրությունների վերաբերյալ գրավոր հարցումներ է ուղարկել համայնքապետարաններին, իսկ մանկավարժական եւ դպրոցական խորհրդի նիստերի, դպրոցի աշակերտների թվի մասին հարցումներ՝ դպրոցներին: Դպրոցների եւ համայնքապետարանների մի մասը չի պատասխանել, մի մասը պատասխանել է թերի, եւ …
ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ Մայիս 17,2011 00:00 Տավուշի մարզի ճանապարհներին միշտ կարելի է ՃՈ մեքենաներ տեսնել: Նրանք ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ հայտնաբերելու համար նույնիսկ միջպետական մայրուղուց դուրս են գալիս եւ մտնում համայնքային ճանապարհներ: Բայց չնայած նրանց թվի աճին, մահացու հետեւանքով վթարների թիվը չի նվազում: Մայիսի 15-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղից դեպի «Սպարտիկի աղբյուր» ընկած տարածքում Աղասի Չիբուխչյանին պատկանող ԳԱԶ-66 մակնիշի ավտոմեքենան …
ՊԼԱՆԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Մայիս 17,2011 00:00 Դատաիրավական համակարգում տիրող խուճապային տրամադրությունները վերջին շրջանում ակտիվացել են: Քննարկվում են կալանավորման ենթակա դատավորների քվոտաները, ինչն ինքնին աբսուրդ է, քանի որ պլանավորման ենթակա է հանցագործության դեմ պայքարը, դրա ձեւերն ու եղանակները եւ ոչ թե ձերբակալման ենթակա հանցագործների քանակը: Իսկ որ կոռուպցիան հանցագործություն է, չեն հերքում անգամ դրա մեջ թաթախված հայրենի պաշտոնյաները: Ուստի, կասկած է առաջանում, …
ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԽՆԴԻՐ ՉԷ Մայիս 17,2011 00:00 Հայաստանը արտաքին պարտքի ցածր մակարդակով բնութագրվող երկիր է: Սա ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կարծիքն է: Ըստ նրա` մեր երկիրը պարտքի միջին մակարդակ ունի միայն մի քանի չափորոշիչով, եւ առաջիկա տարիներին այդ առումով բարդություններ չենք ունենա:Ջանջուղազյանը նշել է, որ 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը 3,3 մլրդ դոլար է կամ ՀՆԱ 25,6 տոկոսը: 2009թ. …
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ Մայիս 17,2011 00:00 Մայիսի 16-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ Արմավիրի կայարաններում ներդրվել է տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ: Ընկերության կայքում այդ համակարգի աշխատանքի սկզբունքը պարզաբանված չէ: Սակայն հասկանալի է դառնում, որ դրա արդյունքում գնացքի տոմսերի գները որոշակիորեն թանկանալու են: Մասնավորապես, տոմսի արժեքում են ներառվելու նաեւ ապահովագրական վճարները` 200-250 դրամ` կախված երթուղուց: Տոմսից հրաժարվելու դեպքում ապահովագրավճարն ամբողջությամբ հետ …
OSART-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ Է Մայիս 17,2011 00:00 ՄԱԳԱՏԵ-ի հովանու ներքո գործող OSART-ի պատվիրակությունը ժամանել է Հայաստան: Այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության հարցի ուսումնասիրումն է: Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության տվյալով` հայկական ատոմակայանը գերազանց վիճակում է: Այնպես որ այցի շրջանակում լուրջ բացահայտումներ չեն սպասվում:Նշենք, որ հիմա գործում է ԱԷԿ-ի երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ, որը բավարարում է էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի 40-50 տոկոսը: ՀԱԷԿ-ի …
ԵՐԵՎԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԴԵՄՔԸ Մայիս 17,2011 00:00 Ճարտարապետական բնույթի խնդիրները Երեւանում շատ են. կուտակվել են տասնամյակներ շարունակ, եւ դրանք վերացնելու համար ժամանակ ու կամք է հարկավոր: Այսպիսին է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքը:Գաղտնիք չէ, որ Երեւանը վաղուց արդեն վարդագույն չէ: Հին էլ չէ: Այն կորցրել է իր դեմքը, դարձել անհամադրելի ոճերի ու գույների քաղաք:Վարդագույն չէ, քանի որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շենքերը …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին